ՓԱՌԱՎՈՐՅԱԼ
Երկինքը և երկիրը կապված չեն իրար հետ Ցնծության ու սուգի դյութական շղթայով։ Արձագանքված սերն է, Որ ոսկե օղով հանգուցել է Տիեզերքի անհունությունը Սփոփանքի պատրանքներով․․․ Նրբին մատներով ոսկեծղի, Հորինել է Ծաղիկների թերերը, Ասեղնավոր եզրերով, Գալարուն կորություններով, Գեղանի մերկության նրբին ձեվերով, Եվ հյուսել է այս գույները, Երկնի կապույտը, Արեվի շողերը, Արշալույսի ցոլերը, Որ համբուրվում են իրար հետ, Իմ հետ, Եվ լուսավորում են այգը, Ծնում են օրավուրը․․․ Հազար կույսերից Ճաճանչների հազար աչքեր Թարթում են,...
