Անցյալներ կան, որ

Չեն վերադառնում

Նույնիսկ հուշերում…

Դու էլ երեվի դրանցից մեկն ես։

Սեվ բծի նման։

Ես գոհ եմ սրտանց,

Որ սեվ բծի պես

Էլ չես երեվում

Իմ հիշողության սպիտակ էջում…

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ