Մաթեվոս Դավթյանին
Դու իմ գլխին հովանավոր Արարատ ես, հայր,
Ամպ ու զամպի դեմ ամրակուռ իմ վահանն ես, հայր:
Երկրից երկիր թե զորք ելնեն ու բախվեն թափով,
Դու պաշտպանն ես մեր տան հարկի, դու զորավար հայր:
Կյանքի կռվում փոթորկալից ես կորած զինվոր,
Բազկիդ թափը իմ թիկունքին` անհաղթ ուժ է հայր:
Արդարությունն ու աշխատանքն են կենաց հիմքը,
Քրտինքն արդար աշխատանքի ճակտիդ ծով է, հայր:
Տանը, խաղաղ մեր հարկի տակ, նստել ենք հացի,
Առատության մեր սփռոցի աղ ու հացն ես, հայր:
Ես լացակում մի պատանի դպրոցի ճամփում,
Կյանքի ճամփում թեվատակիս դասագիրքն ես, հայր:
Դու լուռ սիրով հսկում ես իմ բախտի հիմնարկման,
Ծռված քարը շտկել տալիս, ճարտար վարպետ, հայր:
«Որդին հորից լավ պիտ ապրի», խոսքդ է իմաստուն,
Դա էլ հավատքս կլինի երբ ես դառնամ հայր:
Լոնդոն, 19610521
ՄԱՅՐԻԿԻՍ****
Գուգուլի Դավթյանին
Բյուրավոր հեղ գովված ես աշխարհում արար
Արեվ, լուսին ընծայված ու մեծարված, մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձոնված,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նվեր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրոցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է թեեվ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:
Կյանքի այս մեծ համերգում այսքան նվագներ`
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրորերգ, մայր:
Ծովերից ծով կամարված կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սյունը, մայր:
Արարատը, թեեվ դեռ չեմ գգվել նրան,
Դու ես սրտիս մեջ դրել Արարատը, մայր:
Այս բառերս էլ, որ ահա ես ձոնում եմ քեզ,
Քեզնից առած հյութն է` թող քեզ մեղր դառնա, մայր:

Գրիշ Դավթյան
Լոնդոն, 19610521
© Copyright 2021 Armenian News Network/Groong and the author.
