Լ****ՈՒՍՆԿԱ
مهتاب****
Իրանյան աշխարհի ջազ երաժշտության ու երգարվեստի
հիմնադիր ու առաջատար
երգիչ ու գիթարահար
ՎԻԳԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ,
իր երգերով
պարսիկ ու հայ սերունդներ հիացրեց
Լուսնկա,
Սիրահարների մտերիմն ես,
Սիրահարների մխիթարությունը,
Որ գրկվում են
Քո գրկում։
Աշխարհից հեռու,
Իրար գրկում,
Քո գրկում են լինում,
Քո ոսկեմղեղ վրանում,
Շուրթ շուրթի
Սիրո խելացնոր վայելքում։
Լուսինը երբ մահիկ է
Ոսկե շյուղ է,
Շեղբում է ամպերին,
Փափուկ ու գեղանի աղջիկներին,
Մտնում է նրանց ծոցը։
Երբ լրանում ու բակ է կապում
Նրա ոսկե շողերում
Սիրահարներն են սիրաբանում։
Լուսին ու լուսնաշող,
Սիրահարների մտերիմը,
Լուսնկա,
Որ լուսինը կա
Իր ոսկեշողով,
Ոսկեվոր մղեղով։
Քանի գիշերներ
Գրկվել ենք սիրախում
Իրար ջերմ գրկում,
Լուսնկայի խտիտում․․․
Լուսնկա,
Որ մեր գրկում ես եղել,
Որ գրկած եմ եղել նրան,
Որ լույսս էր ու լուսինս
Ոսկեվոր մղեղում։
Մենք գրկված
Լուսնաշողի գրկում,
Միայնակ էինք
Ու մտերիմ,
Մեր սերն էինք վայելում․
Լուսինը սիրո հեքիաթ էր պատմում
Լուսնաշողում։
Լուսնկաս իմ ծոցում
Լուսնկայի մղեղներում․
Լուսնով ու իրարով արբած,
Սիրով մոլորված,
Աշխարհից վերացած
Լուսնկայում։
Լուսինը միշտ էլ առնչվում է
Սիրո հետ
Սիրավետ․․․
Սիրառատ, սիրալիր,
Գորով, համակրանք
Գուրգուրանք, խանդաղատանք,
Փափագ, ձգտում,
Տարփ ու տռիփ,
Պաշտամունք,
Հրայրք ու մոլություն
Լուսնի մղեղում,
Մաղ ու մաղուքում․․․
Գրիշ Դավթյան
© Copyright 2023 Armenian News Network/Groong and the author.
