ՀԱՅԶԻՆՎՈՐՆԵՐ

Դուք մեր սրտի կտորն եք

Մեր սերերի բաբախը,

Մասունք-մասունք միասնացած,

Խիզախումն ու անվախը,

Իրար մեջքի՝ թիկունք կանգնած

Հայրենիքի սահմանը

Պինդ ու անխոց պահպանելու

Մեր խոստումն ու հավատը։

Դուք մեր սերի զավակները

Որ ելել եք լեռ ու դաշտ,

Մտել հայրենիքի գիրկը,

Ու մեր սիրտը խաչապաշտ․

Դիրք ու պատնեշ նվիրումի,

Հառնում եք հեստ, աննահանջ,

Կյանք էլ զոհում ազգ ու երկրի

Հավերժության ի պահանջ։

Հերոսական է ձեր ելքը,

Մրրկումով պայքարի,

Ոնց խաչվում են մերկ սուսերքը

Որոտմունքով ամպերի․

Խոլ, գերագույն կագերի մեջ

Երբ հորիզոնն է ճեղքվում,

Կյանքով, մահվամբ մի անընդմեջ

Որպես շանթի անթեղում՝

Ձեր վեհ մահը վեհ է ու պարզ,

Դուք լոկ ընկնում եք համհարզ։

Գերագույնը նվիրելու

Հերոսական խոյանքը

Հայրենիք ու ազգ է փրկում

Վայթած արյամբ սրբազան․

Մեր սրտերում բոց է հորդում

Ապագայի անսասան․

Այդ ապագան գրված է ձեր

Կյանք ու մահի բառերով,

Արյան կաթիլ տառերով,

Արարատի ձյունոտ ճակտին,

Որպես բագին ու մեհյան,

Որպես վկա հավիտյան։****

Գրիշ Դավթյան


© Copyright 2023 Armenian News Network/Groong and the author.